Եթե շուրթերը չորանում են և ճաքճքում, ապա օգտագործեք այս մեթոդը

0
381

Հիմնականում ցուրտ եղանակներին շուրթերը սկսում են չորանալ և ճաքճքել, ինչն էլ իր հերթին անհարմարություններ է պարունակում և երբեմն նույնիսկ ցավում է: Սակայն միայն ցուրտը չէ, որ պատճառ է հանդիսանում շուրթերի չորանալուն, դա կարող է լինել օրգանիզմում ջրի պակասից, արևի տակ երկար մնալուց, վատ նյութափոխանակությունից, ալկոհոլի չարաշահումից, վատ կոսմետիկ միջոցներից:

Կան մի քանի միջոցներ շուրթերը կարգի բերելու և արագ բուժելու համար.

Վազելին, վազելինը օգնում է շուրթերը փափկեցնելուն, փոքրիկ վնասվածքները բուժելուն և չորությունը վերականգնելուն:

Մեղր, մեղրը բավականին օգտակար է, այն հականեխիչ հատկություն ունի, այն քսեք շուրթերին և 20 րոպե թողնելուց հետո լվացեք ջրով:

Կակաոյի յուղ, այն խոնավեցնում է մաշկը, քսեք այն օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, կօգնի նաև փայլ հաղորդել շուրթերին:

Ալոե, ալոեն բավականին օգտակար է, այն խոնավեցնում է, հանգստացնում մաշկը: Ընդամենը հարկավոր է քամել ալոեի հյութը և քսել շուրթերին:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here