Գերմանացի ընտանիքն «սովորական» թասն աճուրդում վաճառվել է 5 մլն դոլարով

0
318

Գեղեցիկ փորագրություններով բրոնզաձույլ թասը, որը տարիներ շարունակ պահվել է գերմանական մի ընտանիքում և օգտագործվել թենիսի գնդակները պահելու համար, աճուրդում վաճառվել է բացառիկ 5 մլն դոլարով:

Մոտ մեկ դար պահպանված թասի տերերը չեն էլ պատկերացրել, թե ինչպիսի թանկարժեք իր են պահել իրենց տանը;

Ըստ փորձագետների՝ այն բացառիկ է, քանի որ պատրաստվել է չինական կայսեր համար՝ 300 տարի առաջ:

Թասի ներկայացրած իրական արժեքի մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ հին իրերի գծով փորձագետ Ռեջի Փրիսվերկն այցելել է գերմանացիների տուն ու պատահմամբ նկատել նմուշը: Մասնագետի խոսքով՝ ինքն ուղղակի չի կարողացել հավատալ աչքերին, երբ տեսել է թասը:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here