5 աստղային զույգեր, որոնց անձանակնը շատ չի քննարկվել

0
264

Շոու բիզնեսը ներկայացնող անձիք միշտ հանրության ուշադրության տակ են, հատկապես քննարկումնների կիզակետում է հայտնվում նրանց անձանական կյանքը, բայց կան այնպիսի աստեղեր որոնց հաջողվել է քիչ թե շատ գաղտնի պահել իրենց անձնականը:

Ռայան Գոսլինգ և Սանդրա Բուլոք

Ռայան Գոսլինգը իր ներկայիս փառքի համար պարտական է «Լա-Լա Լենդ» ֆիլմում մարմնավորած վառ կերպարին։ Սակայն նրա կարիերան սկսվել է ավելի շուտ։ Սանդրա Բուլոքի հետ դերասանը ծանոթացել է 2002 թվականին՝ «Սպանությունների հաշվարկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Սանդրան Ռայանից 20 տար մեծ էր, սակայն տարիքային տարբերությունը չխանգարեց նրանց 2 տարի լինել միասին։

Թոմ Կրուզ և Շեր

Թոմ Կրուզը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեց երգչուհի Շերին։ Սա տեղի է ունեցել հեռավոր 80-ական թվականներին, Մալիբուում՝ Մադոննայի և Շոն Փենի հարսանիքի ժամանակ։ Շերը դերասանից մեծ էր 16 տարի, սակայն նրանց սիրավեպին դա չխանգարեց։ Հարցազրույցներից մեկում երգչուհին անգամ անկեղծացել է, որ Թոմի հետ հարաբերություններն իր սիրավեպերի թոփ հնգյակում է։

Սարա Ջեսիկա Փարքեր և Ռոբերտ Դաունի-Կրտսեր

Իսկ դուք գիտեի՞ք, որ Քերրի Բրեդշոուն և Երկաթե մարդը հանդիպել են։ Իրականում սիրավեպը եղել է Սարա Ջեսիկա Փարքերի և Ռոբերտ Դաունի-Կրտսերի միջև։ Նրանք հանդիպել են 1984-1991 թվականներին։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին անկեղծացել է, որ Ռոբերտը եղել է առաջին տղամարդը՝ ում հետ նա ապրել է։

Ջուլիա Ռոբերտս և Լիամ Նիսոն

Ջուլիա Ռոբերտսը եղել է 19 տարեկան, երբ առաջին անգամ գերվել է Լիամ Նիսոնով։  Նիսոնն այդ ժամանակ 30 տարեկան էր, սակայն նրանց սիրավեպը տևեց մի քանի տարի։ Հետագայում դերասանների ճանապարհները բաժանվեցին, սակայն արդյունքում այն երկուսին էլ մեծ փառք տվեց։

Բրիթնի Սփիրս և Քոլլին Ֆարել

90-ականների ամենահայտնի զույգերից մեկը եղել է Բրիթնի Սփիրս և Ջասթին Թիմբերլեյք զույգը։ Սակայն երկրպագուներից քչերը գիտեն, որ մինչ այս սիրավեպը, այն ժամանակվա փոփ-աստղը հանդիպել է Քոլին Ֆարելի հետ։ Նրանց սիրավեպը երկար կյանք չի ունեցել, սակայն դերասանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Սփիրսը հիանալի կին է եղել ։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here