Հնդկական սերիալների աստղերը Հայաստանում կայանալիք համերգին կերգեն հայկական եւ հնդկական երգեր

0
443

Հայատանում բոլիվուդյան տրամադրություն է։ Երևան են ժամանել հնդկական ամենահայտնի սերիալների՝ «Մերժված»-ի ու «Թռիչք»-ի հայտնի աստղեր Ռաշամի Դեսային, Թինա Դատան, Սպանդան Չատուրվերդին, Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան եւ Մրունալ Ջային։ Արտիստների հայաստանյան այցը նախատեսված էր երեկ, ինչի կապակցությամբ «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել նաև հնդկական սերիալների երկրպագուները՝ դիմավորելու իրենց սիրելի դերասաններին։ Համերգի կազմակերպիչներից Վարդան Սարգսյանը, սակայն, տեղեկացրեց, որ Մումբայում ժամեր առաջ տեղի ուեցած ջրհեղեղի պատճառով հնդիկ դերասանների հայաստանյան չվերթը հետաձգվել է այսօրվան։

Հնդիկ աստղերի մասնակցությամբ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նրանց հետ ելույթ կունենան նաև հայ հայտնի արտիստներ, այդ թվում՝ Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ալլա Լեւոնյանը, Վարդան Սարգսյանն ու Սոնա Շահգելդյանը։ Վարդանը նշեց, որ նախքան համերգային փորձերը հնդիկները հնարավորություն կունենան լինելու նաեւ Հայաստանի որոշ տեսարժան վայրերում, իսկ համերգի օրը անակնկալ կմատուցեն երկրպագուներին՝ կկատարեն ինչպես հնդկական, այնպես էլ՝ հայկական երգեր։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here