Թրամփը զայրացած է

0
228

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի մեկին հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը:

«Նրանք գիտեն՝ ինչ են անում: Նրանք քաջ տեղյակ են, թե ում հետ են խաղի մեջ մտել, և ես կարծում եմ, որ նրանք կրակի հետ են խաղում»,-հայտնել է ԱՄՆ նախագահը:

Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here