Նեյմարի հայրն ու փաստաբանը կհանդիպեն «Բարսելոնայի» տնօրենին

0
148

Սպորտային քննարկման թեման կրկին գլխավորում է Նեյմարը:

Նեյմարի հայրն ու փաստաբանն առաջիկա 2 օրվա ընթացքում կհանդիպեն Անդրե Կյուրիին, ով զբաղում է ակումբի գործունեությամբ Հարավային Ամերիկայում:

Կողմերը համոզված են, որ վերջնակապես կարող են հաստատել գործարքը: ՊՍԺ-ն հետաքրքրված չէ Ֆիլիպե Կոուտինիոյով կամ Ուսման Դեմբելեով և ցանկանում է ուղիղ տրանսֆեր:

Ըստ իսպանական մամուլի՝ գործարքն ավարտելու համար հիմա մնացել է ամենաբարդը՝ համաձայնեցնել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Կատալոնական ակումբը ցանկանում է, որ Նեյմարը հրապարակայնորեն հայտարարի, որ ցանկանում է վերադառնալ ակումբ: Դա կհեշտացնի ՊՍԺ-ի հետ բանակցությունները:

Diario Sport-ի տվյալներով՝ 27-ամյա հարձակվողը պատրաստ է հրապարակային խոսել, բայց ոչ շուտ, քան հաջորդ շաբաթ: Սա պայմանավորված է Բրազիլիայի հավաքականի իր գործընկերների հանդեպ հարգանքով, քանի որ նրանք մրցում են Ամերիկայի գավաթի խաղարկությունում և հիմա կենտրոնացած են միայն գավաթը նվաճելու վրա:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պահանջելու է 222 միլիոն եվրո և ավելի: Հենց այդ գումարի դիմաց Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here