Փինքի համերգի ժամանակ նրա երկրպագուն իր երեխային է լույս աշխարհ բերել

0
209

Երեսուներկուամյա բրիտանուհի Դենիզ Ջոնսը, ով ամերիկյան երգչուհի Փինքի երկրպագուհին է,ծննդաբերել է հենց առաջին երգի ժամանակ։

Կինը եղել է հղիության 37-րդ շաբաթում: Երբ համերգը սկսել է, ու Փինքը բեմ է բարձրացել առաջին երգով, Դենիզի մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը: Նրան անմիջապես հեռացրել են տարածքից, և չորս րոպե անց, երբ Փինքը ավարտել է առաջին երգի կատարումը, կինն արդեն լույս աշխարհ էր բերել իր դստերը:

Բժիշկներն ուղղակի ապշել են, թե որքան կարճ ժամանակահատվածում է բրիտանուհին ծննդաբերել:

«Ես դեռևս շոկի մեջ եմ և փոքր-ինչ ցավում եմ, որ բաց թողեցի համերգը, այնուհանդերձ՝ հիմա երջանիկ եմ առավել քան երբևէ»,-հիվանդանոցից ասել է Դենիզը:

Նա պատմել է, որ դստերը Դոլի Փինք է անվանել՝ չնայած, որ ի սկզբանե երեխային որոշել էր Դոլի Լուիզ անվանել:

Աղբյուրը հավելում է, որ Փինքը, տեղեկանալով իր համերգի ժամանակ տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին, մայրիկին և նորածնին առողջություն է մաղթել:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here