Մոնա Լիզայի կտավը ժամանակավորապես կտեղափոխվի

0
122

Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը հուլիսի կեսերին, վերանորոգման աշխատանքների պատճառով, կտեղափոխվի Լուվրի մեկ այլ սրահ:

«Պետությունների սրահում (salle des États) վերանորոգման աշխատանքների անցկացումն ապահովելու և այցելուների ընդունման հնարավորությունը պահպանելու նպատակով թանգարանը բացառիկ որոշում է կայացրել, որի համաձայն՝ հուլիսի 17-ից մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը՝ 2019 թվականի հոկտեմբերը, «Մոնա Լիզա»-ն կտեղափոխվի Մեդիչիի պատկերասրահ»,- ասված է թանգարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մեդիչիի պատկերասրահը Լուվրի ամենամեծ պատկերասրահներից է և կարող է տեղավորել բազմաթիվ այցելուների:

«Մոնա Լիզա»-ն Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր պահվում է Լուվրում։ Կտավը թանգարանից տեղափոխվել է մի քանի անգամ՝ այլ թանգարաններում ցուցադրելու նպատակով:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here