Արթուր Ալեքսանյանը պայքարելու է ոսկե մեդալի համար

0
432

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարդեն դուրս է եկել Եվրոպական խաղերի եզրափակիչ:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցեց Ռուսաստանից Ալեքսանդր Գոլովինի հետ և գերազանցեց 3։1 հաշվով: Եզրափակչում գյումրեցի մարզիկը մրցելու է Բելառուսից Ալեքսանդր Գրաբովիկի հետ։

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here