Արթուր Գալստյանը դատի է տվել Գևորգ Մարտիրոսյանին

0
485

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը հունիսի 6-ին Youtube-ի իր էջում տեղադրել էր 90-ականներին հայտնի «Ով է նա» երգի իր կատարումը նոր գործիքավորմամբ։ Ավելի ուշ երգի հոլովակը հեռացվեց Youtube-ից Մարի անունով մի կնոջ պահանջով, որին նվիրված է եղել այդ երգը։ Պատճառն այն է, որ «Ով է նա» երգի հեղինակ Արթուր Գալստյանը, որը շոու բիզնեսում գործունեություն է ծավալել 90-ականներին և համագործակցել է «Արձագանք» ստուդիայի հետ, նրան մեղադրում է հեղինակային իրավունքների խախտման համար։ Արթուր Գալստյանի իրավունքը 2001 թվականից գրանցված է «Հայ հեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունում:

Սակայն Գևորգ Մարտիրոսյանըբ նշել ու նշում է, որ նա բանավոր համաձայնության է եկել ու տեղյակ է պահել Արթուր Գալստյանին երգին նոր շունչ տալու վերաբերյալ, վերջինս շատ ուրախ է եղել։ Սակայն հիմա Արթուր Գալստյանը պնդում է, որ իր իրավունքները խախտվել են ու դիմել է դատարան։ Գևորգն էլ նշում է, որ բոլոր տեղերում նծվել է հեղինակի անունը՝ հետևաբար իրավունք չի խախտվել, իսկ երգն էլ կոմերցիոն նպատակներով չի ստեղծվել, որպեսզի նա մեծ գումարներ տրադարի Արթուր Գալստյանին։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here