Լուվրի կտավների հիման վրա օծանելիքներ կստեղծվե՞ն

0
124

Փարիզի հեղինակավոր Լուվրի թանգարանը հայտարարել է, որ ֆրանսիական Officine Universelle Buly ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանում պահվող հայտնի կտավներից ութի հիման վրա նոր բույրեր կստեղծվեն:

Այսինքն արվեստասերները հնարավորություն կունենան ոչ միայն հիանալու արվեստի այդ գործերով, այլև վայելելու դրանց «բույրը»:

Բույրերից յուրաքանչյուրը կստեղծվի առանձին վարպետի կողմից:

Օծանելիքները վաճառքի կհանվեն Լուվրից ոչ հեռու գտնվող խանութներից մեկում: Դրանք հնարավոր կլինի գնել միայն մինչև 2020թ. հունվարը:

Հնարավոր կլինի նայել նկարին ու շնչել տվյալ պատկերի բույրը։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here