Ի՞նչ է սպասվում Վենեսուելա-Արգենտինա խաղում

0
151

Արգենտինան չի ցուցադրում որակյալ ֆուտբոլ, չնայած նրան, որ թիմի կազմում է լավագույն ֆուտբոլիստ Մեսսին: Կկարողանա՞ն Մեսսին և ընկերները դուրս գալ կիսաեզրափակիչ, թե՞ կլինի սենսացիա:

Վենեսուելայի հավաքականը ոչ այնքան հեշտ խմբում էր հայտնվել, որտեղ փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում էին նաև Բրազիլիան, Պերուն և Բոլիվիան:Վերջին 4 խաղերում Վենեսուելան չի պարտվում՝ երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի:

Իսկ ահա Արգենտինայի դեպքում Արգենտինայի ազգային հավաքականը չկարողացավ կտրուկ փոխել իր ոճը Ամերիկայի գավաթի խաղարկությունում, չնայած այն հանգամանքին, որ Լիոնել Սկալոնիի թիմը փլեյ-օֆֆում է: Արգենտինացիների խաղը, մեղմ ասած, չի տպավորում և հեռու է իդեալական լինելուց:

Արգենտինայի հավաքականը ստաբիլ խաղ չի ցուցադրում: Ալբիսելեստեն խնդիրներ ունի թե՛ հարձակման գծում և թե՛ պաշտպանությունում: Սակայն, արգենտինացիները ունեն առնվազն երկու հաղթաթուղթ: Դրանցից մեկը, իհարկե, Լիոնել Մեսսին է, իսկ երկրորդը՝ արգենտինացիների պրոֆեսիոնալիզմը, որակը և ֆուտբոլիստների անհատական փորձառությունը: Արգենտինացիները զուր չէ, որ ֆավորիտ են համարվում:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here