Հայաստանի մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

0
270

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպական խաղերի մեդալների համար:

Մինսկում ընթացող խաղերի մարմնամարզության բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքելով 88.231 միավոր երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ նաև հենացատկերի և ազատ վարժություններում:

Օղակներ վարժությունից Հայաստանից Վահագն Դավթյանը հավաքել է 14.500 միավոր, իսկ Արթուր Թովմասյանը՝ 14.400: Միայն Դավթյանը կմրցի եզրափակչում:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here