Ի վերջո ու՞մ հետ է մրցակցում Մեսսին

0
200

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսել է իր կարծիքը «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին բացառիկ է նրանով, որ նրան ոչինչ չի հետաքրքրում: Նա պարզապես դնում է իր առաջ նպատակներ և հասնում է դրանց:

Միակ բանը, որ նա ուզում է, թիմն է, որը մտածում է հաղթանակի, այլ ոչ՝ գոլերի մասին:

Հավանական է, որ նա ուզում է դառնալ Աշխարհի չեմպիոն և նվաճել Ամերիկայի գավաթը: Բայց նա մրցակցում է Ռոնալդուի հետ՝ պարզելու, թե ով է լավագույնը:

Բոլորը մտածում են, որ Մեսսին մրցակցում է Մարադոնայի հետ, բայց նա մրցում է միայն Ռոնալդուի հետ:

Այն, ինչ կատարվում է հիմա հավաքականում, կատարվում է արդեն 4 տարի՝ անարխիա, ոչ մի վերահսկողություն ֆեդերացիայի կամ այլ պատասխանատու անձի կողմից:

Մեսսիի և Ռոնալդուի միջև ես միշտ ընտրում եմ Մեսսիին, առանց կասկածի:

Մամուլում մեջբերվել էին իմ խոսքերը, երբ ես ասում էի, որ Ռոնալդուն թիմում ավելի լավն է: Երբ ես ասում էի այդ խոսքերը Մեսսիի և Ռոնալդուի մասին, ես նկատի չունեի աշխարհի լավագույն խաղացողին: Ես ուղղակի նշել եմ, որ միջին խաղացողներով թիմի համար Ռոնալդուն, հավանաբար, ավելի լավ է խաղում:

Սակայն լավագույն ֆուտբոլիստներով շրջապատված լինելու դեպքում, Մեսսին լավագույնն է»,- ասել է Սիմեոնեն:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here