Կենդանակերպի նշաններ, ովքեր վայելում են միայնությունը և չեն խուսափում դրանից

0
742

Այծեղջյուր

Այծեղջյուրը՝ ձկան պոչով խոյ է։ Լռակյաց և կամակոր արարած։ Այն, թե ինչ է տեղի ունենում իր ներսում՝ նա ինքն էլ հաճախ չգիտի, որովհետև չի կարողանում գլուխ հանել ինքն իրենից։ Այծեղջյուրները՝ միայնակ մարդիկ են, ինչը զարմանալի չէ, որովհետև ապրել նրա հետ կողք-կողքի՝ շատ ծանր է։ Նրանք գերադասում են միայնությունը, քանի դեռ չեն գտել այն մարդուն, որը կմոտիվացնի նրանց առաջ շարժվել։

Կարիճ

Կարիճը ամենահզոր, խորհրդավոր և սեքսուալ նշանի համբավ ունի։ Կիրքը, ցանկությունը և իշխանությունը՝ ձեռք-ձեռքի բռնած են քայլում նրա կյանքում։

Կարիճը կարողանում է հաղթահարել կյանքի ամենադժվար իրավիճակները։ Նա իր և շրջապատող մարդկանց մեջ ատում է թուլությունը, հոգեկան խամրածությունը։ Միշտ միայնակ է, որովհետև նրան հազվադեպ է հաջողվում շփում գտնել մարդկանց հետ։

Կույս

Կույսերը՝ այրվող սառույցներ են, նրանք չեն ցուցադրում սեփական զգացմունքներն ու սերը, գործերով ապացուցելով ավելին, քան կարելի է ասել բառերով։ Կույսերը պահում են խոստումը։

Նրանք կառուցում են հարաբերությունները՝ հույսը դնելով հիմնականում բարոյական ազնվության, մաքրության, խորը մաքրաբարոյության և կապվածության վրա։ Եթե դա ին-ինչ պատճառներով անհնար է, ապա կույսերը գերադասում են միայնությունը։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here