Հավատարիմ շունը ոստիկանական բաժանմունքի դիմաց կանգնած սպասում է մեկ տարի առաջ կալանավորված տիրոջ վերադարձին

0
419

Բուենոս Այրեսում բնակվող Շեյլա անունով ոսկեգույն ռետրիվերը գերել է Հարավային Ամերիկայի միլիոնավոր բնակիչների սրտերը, երբ լրատվամիջոցներում լուր է տարածվել, որ շունը չի հեռանում տեղի ոստիկանատան մոտից, որտեղ մեկ տարի առաջ:

Շանը ոստիկանական բաժանմունքի մոտ նկատել են անցյալ տարվա մայիսի 25-ից: Ոստիկանների կարծիքով՝ կենդանին հետևել է ոստիկանական մեքենային, որով տեղափոխելիս են եղել տղամարդուն: Ժամանելուց հետո կենդանին այլևս չի հեռացել շենքի մոտից:

Երկար ժամանակ չի պահանջվել, որ ոստիկանության աշխատակիցները նկատեն շանը, և դրանից հետո նրանք սկսել են ուտելիք տանել նրան: Սկզբում Շեյլան զգուշանում էր նրանցից, սակայն այժմ կախված է նրանցից:

Ոստիկանները նշում են, որ շունը քնում է ոստիկանական բաժանմունքի ներսում, երբեմն էլ նրանց հետ հերթապահության է մեկնում, սակայն միշտ վերադառնում է նույն տեղը, որտեղ վերջին անգամ տեսել է իր տիրոջը:

Աղբյուրը հայտնում է, որ շան հավատարությամբ տպավորված՝ ոստիկանության աշխատակիցները երբեմն-երբեմն թույլ են տալիս շանն ուղեկցել բանտարկված տիրոջ մոտ, որպեսզի տեսնի նրան, երբեմն էլ թույլ են տալիս քնել նրա բանտախցիկի մոտ:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here