Ալվեսը ևս ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

0
75

Պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Սակայն, կատալոնական ակումբը նույնիսկ չի դիտարկում 36-ամյա բրազիլացու տեղափոխության տարբերակը, այսինքն «Բարսելոնան» չի պատրաստվում նրան ընդունելուն:

Բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ ամիս իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին:

Հիշեցնենք, որ օրերս Ալվեսը հայտնեց ՊՍԺ-ից հեռանալու մասին:
Ալվեսը խաղացել է կատալոնական ակումբում 2008-ից 2016 թվականը:

Առաջին անգամը չէ, որ Ալվեսը ցանկություն է հայտնում վերադառնալ կատալոնական ակումբ:

«Բարսելոնան» իմ տունն է: Չեմ կարող ասել, որ ես չեմ ցանկանում վերադառնալ այնտեղ: Ես վաղն էլ կվերադառնամ, եթե «Բարսելոնան» կանչի ինձ: Շատ դժվար էր հեռանալը, քանի որ ես ուզում էի պատմություն կերտել թիմի հետ: 8 տարում ակումբի հետ մենք հաղթեցինք 23 գավաթ: Ես թիմի համար ապահովում էի լավ արդյունք, իսկ նրանք ինձ հարգանքով չէին վերաբերվում:

 

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here