Նեյմարը չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում

0
72

Ֆուտբոլիստ Նեյմարը, ով Բարսելոնայի անդամ էր, այժմ խաղում է ՊՍԺ-ում, սակայն նա չի ցանկանում այլևս մնալ այս թիմում և վերջերս Նեյմարը զրուցել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ և խնդրել է տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստը մեկնել է Բրազիլիա մինչև մրցաշրջանի ավարտը և ոչ մեկին հրաժեշտ չի տվել: Ակումբի կողմից հեռանալու թույլտվություն Նեյմարը չի ունեցել:

Նեյմարի շրջապատից լուրեր են տարածվել, որ նա երբեք երջանիկ չի եղել ՊՍԺ-ում և միշտ այն համեմատել է Բարսելոնայի հետ։

Նշվում է, որ Նեյմարն ընկալում է ՊՍԺ-ն՝ որպես փոքր ակումբ, որը ստեղծված է մեծ երևալու համար:

Փարիզում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո ֆուտբոլիստը որոշել էր, որ ցանկանում է հեռանալ, նա նույնիսկ ասել էր հորը, որ մտադիր է վերադառնալ Բարսելոնա:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here