Կենդանակերպի ամենաանտանելի նշանները

0
543

Ցուլ՝ կենդանակերպի ամենամանրախնդիր նշանը: Մանրախնդիր են, կարող են տարիներով նույն հագուստը կրել միայն այն պատճառով, որ չեն ցանկանում գումար ծախսել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ժլատ են, կարող են օգտագործված ապրանքը վաճառել նորի գնով, իսկ ծննդյան տոնին կուտեն ու կխմեն երկու անձի փոխարեն՝ նվերի վրա ծախսված գումարը չեզոքացնելու նպատակով:

Ընտանիքում իսկական բռնակալներ են, իրենց ամենախելացին են համարում: Կյանքում, սակայն, Ցուլերը բազմաթիվ սխալներ են թույլ տալիս, քանի որ հազվադեպ են բազմակողմանի զարգացած:

Աղեղնավոր: Աղեղնավորներին ընդունված է բարի, արդար ու անվախ համարել: Մարդիկ հաճախ կարծում են, թե նրանք այս աշխարհի փրկիչներն են: Իրականում այդ կերպարը հորինված է, ընդ որում՝ հենց Աղեղնավորների կողմից:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շփվելը հեշտ է: Նրանց անհոգությունն ու լավատեսությունը խանգարում են խնդրիների լուծմանը: Աղեղնավորները կարող են սրամտել, կոնֆլիկտ ստեղծել, հետո մի կողմ քաշվել՝ թողնելով, որ մարդիկ լուծեն իրենց խնդիրները:

Սիրում են աղմկոտ հավաքույթներ, ալկոհոլ, պարեր: Այս ամենը հաճախ է հանգեցնում ընտանեկան խնդիրների:

Երկվորյակներ: Բռնակալներ են, ինչից ամենաշատը տուժում են մտերիմները: Ազատ են, անկախ. միանգամից տեղն են դնում բոլոր նրանց, ովքեր ոտնձգում են իրենց ազատության հանդեպ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերահսկում են սիրելիի յուրաքանչյուր քայլ. կարող են ստուգել հեռախոսը, հետևել, հարցաքննության ենթարկել, ինչի պատճառը պաթոլոգիական խանդն է:

Կոլեկտիվում միշտ հասնում են պաշտոնի, որին ձգտում են ոչ թե համառության և տաղանդի, այլ ինտրիգների, սրամտության և ստի շնորհիվ: Սիրում են բամբասել, քննարկել մտերիմներին նրանց բացակությամբ:

 

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here