Թիմաթիի նախկին ընկերուհու տեսքը վախեցրել է երկրպագուներին

0
498

Թիմաթիի նախկին ընկերուհու` Ալյոնա Շիշկովայի լուսանկարները համացանցում անհանգստությունների պատճառ են հանդիսացել:

Նա ֆիթնես ակումբից լուսանկար է հրապարակել, որով շատ է անհանգստացրել հետևորդներին։

Կադրում Ալյոնան կրում է սպիտակ, զգեստ։ Կերպարը համալրում են մոխրագույն մյուլիները, փոքրիկ պայուսակը։ Ու այս ամենին նա մակագրել է, որ մարզվելու ժամանակն է: Սակայն երկրպագուները խիստ անհանգստացած են ու հորդորում են Ալյոնային հաց ուտել և քաշ հավաքել, քանի որ ըստ հետևորդների նրա ոտքերն ու թևերը չափից ավելի բարակ են:

Ավելի վաղ Ալյոնա Շիշկովան խոստովանել է, որ չի կարողանում քաշ հավաքել։ Հնգամյա Ալիսայի մայրը բացատրել է, որ իր համար քաշ հավաքելը նույնքան դժվար է, որքան ինչ-որ մեկի համար մեկընդմիշտ նիհարելը։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here