Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհի մասին

0
257

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, Ազգային ժողովի նախագահ` Արարատ Միրզոյանը նշեց, որ բոլորովին համաձայն չէ այն կարծիք հետ, թե ԲՀԿ ղեկավար` Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ գրոհի է կազմակերպվել: :

«Ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում հրավիրել տեղեկություններով կիսվելու որևէ մարդու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ ու իր կարծիքն ասել»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հորդորելով թեման այդքան «չեփել», քանի որ այն այդքան չկա:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here