Դաջվածքները վտանգավո՞ր են

0
293

Մեծ Բրիտանիայում դաջվածքներ կամ պիրսինգ ունեցող յուրաքանչյուր հինգերորդ անձը որոշակի առողջական խնդիրներ ունի: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականներն իրենց կողմից կատարված ուսումնասիրություններից հետո: Ըստ հետազոտությունների հենց դաջվածքներն ու պիրսինգը կարող էին հանգեցենել հիվանդությունների։

Փորձարկմանն ավելի քան 2 հազար մարդ է մասնակցել: Նրանց 18%-ը խոստովանել է, որ դաջվածք կամ պիրսինգ անելուն հաջորդած հինգ տարիների ընթացքում նրանք առողջական խնդիրներ են ունեցել: Առավել տարածված են տարբեր տիպի այրվածքները կամ այտուցվածությունը: Առանձին դեպքերում դաջվածքները նույնիսկ սեպսիսի պատճառ են դարձել, որը մահվան է հանգեցրել:

Այս առումով փորձագետները խորհուրդ են տալիս նման ծառայությունների մատուցման համար պարտադիր լիցենզիա սահմանել: Նրանց կարծիքով դա կնվազեցնի առողջության հետ կապված ռիսկերը:

 

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here