Այս կին ճանապարհորդները հաղթահարել են շատ փորձություններ ու հայտնի են դարձել

0
157

Ձեզ ենք ներկայացնում ամենախիզախ ու հայտնի կին ճանապարհորդներին, ովքեր ունեցել են բազմաթիվ արկածներ ու հենց դրանցով էլ հայտնի են դարձել։

Հուլիսի 26-ին 39-ամյա Շերոն Ադամսը առաջին կինն էր, ով միայնակ հատեց Խաղաղ օվկիանոսը: Դա տեղի է ունեցել 1969թ.-ին: Համաձայնեք, որ կնոջ համար բավականին բարդ գործընթաց է միայնակ հատել մի ամբողջ օվկիանոսը և Շերոնին կարելի է իսկապես խիզախ անվանել։

Իսկ արդեն ամերիկուհի գրող և օդաչու Ամելիա Էրահարտը 1932թ.-ին դարձավ աշխարհում առաջին կին-օդաչուն, ով ինքնաթիռով հատել էր Ատլանտյան օվկիանոսը:

Ավստրալուհի Կեյ Կոտտին առաջին կինն էր, ով 1987թ.-ին նավով և առանց կանգառների համաշխարհային ճանապարհորդություն իրականացրեց: Նա եզրագծին հասավ մեկ տարի անց: Ճանապարհորդությունն առանց կանգառների էր, առանց ցամաք դուրս գալու հնարավորությունների և կողմնակի օգնության: Նա միայն մեկ անգամ օգտվել է ռադիոհաղորդչից։ Սա իսկապես հերոսություն է։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here