Լևոն Արոնյանը այս անգամ պարտվել է

0
175

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացողսուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատիստ Լևոն Արոնյանը կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում սպիտակներով 43-րդ քայլում ընդունեց պարտությունը աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ պայքարում։

Դասական պարտիայի 68-րդ քայլում գրանցվել էր ոչ ոքի։ Սպիտակներով դարձյալ խաղացել էր հայ գրոսմայստերը։

Մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա։

Արոնյանը վաստակել է 2 միավոր եւ չինացի Դին Լիրենի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է՝ 3,5 միավոր, Կարլսենն ու չինացի Յու Յանջին ունեն 3-ական միավոր։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 2,5-միավորով չորրորդն է։

Այս մրցաշարում դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here