Արսենալը պարտվեց Չելսիին եզրափակչում

0
209

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում, որը անց է կացվում Բաքվում մրցեցին Անգլիան ներկայացնող երկու թիմեր՝ «Չելսի»-ն և «Արսենալ»-ը. խաղը ավարտվեց 4:1 հաշվով:

Մեկնարկային րոպեներին թիմերը շատ հաշվենկատ էին գործում, խուսափելով սրել խաղը, պահպանելով հավասարակշռությունը: Ակնհայտորեն հավասար պայքար էր ծավալվել: 20 րոպեների ընթացքում «Արսենալ»-ն ավելի շատ էր եզրերով գրոհներ կազմակերպում, սակայն վիճակագրությամբ գնդակին ավելի շատ էին տիրում «Չելսի»-ի ֆուտբոլիստները: Խաղակեսի վերջնամասում ավելի հաջող գրոհներ էր կազմակերպում «Չելսի»-ն:

Ընդամենը 5 րոպե անց «Արսենալ»-ի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում և Էդեն Ազարն անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը հաշիվը դարձրեց 3:0: 69-րդ րոպեին «Արսենալ»-ից Իվոբին հեռահար, շեշտակի հարվածով գրավեց «Չելսի»-ի դարպասը (3:1): Բայց րոպեներ անց «ազնվականները» նորից գրավեցին հակառակորդի դարպասը՝ դուբլի հեղինակ դարձավ Ազարը (4:1):

«Չելսի»-ն 5 տարի անց կրկին դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող: «Ազնվականները»-ն Եվրոպայի լիգայում հաղթել էին նաև 2012/13 մրցաշրջանում:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց եզրափակչին՝ հրաժարվելով խաղալ Բաքվում: Հայ կիսապաշտպան չմեկնեց Ադրբեջան անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելի վաղ այս թեման լայն քննարկումների տեղիք էր տվել:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here