ԱՄՆ-ի նախագահը 2020թ-ին կմեկնի Ռուսաստան

0
225

Ռուսաստանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու  Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:

Այս հրավերին ԱՄՆ-ի նախագահ՝ Թրամփը դրական արձագանք է տվել։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ 2020թ. նշվելիք տարեդարձն իրոք առանձնահատուկ է լինելու:

Հիշեցնենք, որ ճապոնական Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը: Երկու տերությունների ղեկավարների միջև բանակցությունները տևել են մեկուկես ժամ:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here