Այս լեգենդներին դուք դեռ հավատում եք, սակայն դրանք իրական չեն

0
307

Կան պպատմություններ, որոնք մեզ են հասել սերնդից սերունդ, սակայն դրանք շատ հին են ու դրանք ապացուցող որևէ փաստարկներ չկան։ Այս շարքում կան պատմություններ, որոնք իրական չեն, սակայն տարի եր շարունակ շրջանառվել են հասարակության շրջաններում։

Ջորջ Վաշինգտոնն ուներ փայտե ատամներ

ԱՄՆ առաջին նախագահն իսկապես ուներ խնդիրներ ատամների հետ, նա ստիպված էր կրել տարբեր պրոթեզներ, բայց դրանք պատրաստված էին ոչ թե փայտից, այլ փղոսկրից, մետաղից և տարբեր մարդկանց ատամներից (հիմնականում ստրուկների): Վաշինգտոնը մանրակրկտորեն հետևում էր բերանի մաքրությանը, սակայն ապարդյուն: Ժամանակի հետ այն փոխել է իր գույնը, դրա պատճառով էլ մտածել են, թե այն փայտից է:

Մոցարտին սպանել է Սալիերին

Ռուսաստանում երկու աշխարահռչակ կոմպոզիտորներ Մոցարտի և Սալիերիի թշնամանքի մասին բամբասանքը տարածվել է շնորհիվ Ալեքսանդր Պուշկինի և նրա «Մոցարտը և Սալիերին» ստեղծագործության, որում Անտոնիո Սալիերին ներկայացված էր որպես նախանձախնդիր անձնավորություն և թունավորում է Վոլֆգանգ Մոցարտին: Սակայն կոմպոզիտորի հայրենիքում չեն էլ կասկածել այդպիսի լեգենդի մասին մինչև այն պահը, երբ Իտալիա այցելեց անգլիական թատրոնը՝ Շեֆֆերի պիեսով: Հենց այդ պիեսը ստիպեց միլանյան կոնսերվատորիային դատական գործ սկսել Սալիերիի դեմ:

Դատարանը կոմպոզիտորին պաշտոնապես անմեղ ճանաչեց կոլեգայի սպանության մեջ և անգամ փաստեց, որ Մոցարտի կենդանի տարիներին նրանք չեն եղել թշնամիներ, և Անտոնիոն չէր կարող նախանձել նրան, միայն այն բանի համար, որ Մոցարտն ավելի տաղանդավոր էր, քան ինքը:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here