Ինչպես ճիշտ պահպանել գինու բաց շիշը, որպեսզի գինի չփչանա

0
462

Շատ կարևոր է իմանալ, թե գինու շիշը բացելուց հետո ինչպես պետք է պահպանել այն: Մենք կօգնենք Ձեզ այդ հարցում՝ առաջարկելով մի քանի տարբերակ:

Առաջին ու ամենակարևոր պայմանը գինին խցանով ամուր փակելն է: Դրա համար բացելիս պետք է այնպես անել, որ խցանը չվնասվի: Բացած գինու թարմությունը երկար պահպանելու համար պետք է պահել սառնարանում: Սառը ջերմաստիճանի շնորհիվ թթվեցման ընթացքը դանդաղում է, և գինին ավելի լավ է պահպանվում:
Վակուումային օդհանի օգնությամբ ևս կարելի է երկարացնել գինու կյանքը:

Գինու շիշը բացելուց հետո գինին կորցնում է իր յուրահատուկ համը, բույրն ու օգտակար հատկանիշները: Սակայն դա կախված է գինու տեսակից: Օրինակ՝ սպիտակ գինին շատ արագ է կորցնում իր թարմությունը:

Եթե արդեն բացել եք գինու շիշն ու ըմպել ընդամենը երկու գավաթ, ապա մի շտապեք հրաժարվել մնացած գինուց: Դրանով կարելի է պատրաստել անուշահյութ: Գինին խառնում ենք 1 բաժակ շաքարավազի հետ, դնում ենք կրակի վրա և 35-40 րոպե եփում ենք՝ հասցնելով եռման աստիճանի: Կարելի է ավելացնել նաև դարչին՝ ըստ ցանկության: Ապա թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում և պահում ենք սառնարանում:
Անուշահյութը կարելի է օգտագործել դեսերտների, պաղպաղակի, վաֆլիների և թարմ մրգերի հետ:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here