Ահա թե որ վայրերն են ամենագեղեցիկը Եվրոպայում

0
158

2019 թվականի համար առանձնացվել են Եվրոպայում ճանապարհորդելու ամեագեղեցիկ և հարամր վայրերը: Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Կարպատներ լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Բարձր Տատրաները։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է իսպանական Մադրիդը։ Ըստ մասնագետների՝ տարեցտարի Մադրիդի ենթակառուցվածքները դառնում են ավելի հարմարավետ։  Մադրիդի գիշերային կյանքը համարվում է Եվրոպայի ամենաակտիվներից մեկը։

Բարձր Տատրաներին և Մադրիդին հաջորդում է Իսլանդիայում գտնվող նոր զբոսաշրջային ուղղությունը, որը ստացել է «Արկտիկական առափնյա ուղի» (The Arctic Coast way) անվանումը։ Այն անցնելու է կղզու հյուսիսային հատվածով և իր մեջ ներառելու է 900 կմ ճանապարհ, 21 գյուղ և նավակով փոխադրում մինչև 4 կղզիներով։ Նախագծի վերջնական տարբերակը ներկայացվելու է 2019 թվականի հունիսի 8-ին։

Բացի այդ՝ 2019 թվականի Եվրոպայի ամենատեսարժան վայրերի տասնյակի մեջ են մտնում նաև Բոսնիայի և Հերցեգովինայի հարավում գտնվող պատմական Հերցեգովինա շրջանը, Իտալիայում գտնվող քաղաք-նավահանգիստ Բարին, Շոտլանդիայում գտնվող Շոտլանդական կղզիները, Լիոն ֆրանսիական քաղաքը, Լիխտեյնշտեյնը, շվեյցարական Վեվե քաղաքը և Իստրիա թերակղզին՝ Խորվաթիայում։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here