Ազատվեք կնճիռներից ընդամենը մեկ հավկիթի միջոցով

0
567

Տարիքային փոփոխությունները գրեթե ոչ մի կնոջ հաճույք չեն պատճառում: Այդ փոփոխությունների արդյունքում առաջին հերթին տուժում է աչքերի շուրջ մաշկը, քանի որ այն բարակ և նուրբ է: Իհարկե կնճիռները առաջանում են ոչ միայն տարիքից, այլ նաև սթրեսների և այլ խնդիրների արդյուքնում:

Փորձառու կոսմետոլոգներն առաջարկում են թանկարժեք միջոցները փոխարինել բնական մթերքով, որոնք միևնույն ազդեցությունն ունեն: Հատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել հավկիթին, քանի որ հենց դրա շնորհիվ կարելի է նկատելիորեն թարմացնել և սպիտակեցնել աչքերի շուրջ մաշկը, վերադարձնել երիտասարդ տեսքը և ազատվել կնճիռներից:

Ահա թե ինչպես այն պատրաստել.

Ձեզ հարկավոր է ձու, մեղր 1թգ, ձիթայուղ 1թգ:

Դիմակը պատրաստելուց առաջ ցանկալի է սառեցնել դեղնուցները: Հետո միացնել բոլոր բաղադրիչները, լավ հարել: Քսել աչքերի շուրջ մաշկին: Դիմակը թողնել 20-30 րոպե: Լվանալ սառը ջրով:

Այս դիմակը դրական արդյունք է տալիս արդեն առաջին օգտագործումից հետո, սակայն ցանկալի էֆեկտը պահպանելու համար այն անհրաժեշտ է օգտագործել կանոնավոր կերպով:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here