Ուտեստը նույնպես կարող է նորաձև լինել

0
177

Բացի զգեստներից, սանրվածքներից ու աքսեսուարներից կարողեն նորաձև լինել ու մնալ նաև ուտեստները: Իսկ այս ուտեսետը այն ուտեստն է, որ երբեք նորաձևությունից դուրս չի մնում, այն պատրաստում են աշխարհի տարբեր երկրներում: Խոսքը սնկով պաստայի մաասին է, որն անվանում են Կարբոնարա:

Ահա թե ինչ է հարկավոր պաստան պատրաստելու համար:

Բաղադրիչներ

Սպագետի – 200 գ, Շամպինիոն – 200 գ, Բեկոն – 100 գ, Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ, Սերուցք – 200 գ, Պարմեզան – 100 գ, Ձվի դեղնուց – 2 հատ, Աղ,Սև աղացած պղպեղ

Պատրաստումը

Հարկավոր է եփել սպագետին, տապակել մանր կտրատած բեկոնը և սունկը՝ ավելացնելով ձիթապտղի յուղ: Մի փոքր հարել դեղնուցները, լցնել սերուցքը, ավելացնել քերած պանիրը, խառնել: Աղ և պղպեղ ցանել զանգվածի վրա, բեկոնը և սունկը խառնել ստացված զանգվածին: Պատրաստուկը դնել ցածր կրակի վրա և խառնելով շատ արագ հասցնել եռման: Տաք սպագետիի վրա լցնել ստացված սոուսը և խառնել: Մատուցել տաք ափսեով, վրան ցանել պարմեզան պանիր:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here