Ահա թե ինչու չի կարելի անկողինը անմիջապես հավաքել

0
337

Շատերը զոհ գնալով կարգապահությանը անկողնուց վեր կենալաուց անմիջապես հետո հավաքում են անկողինը, սակայն ա կարող է վնասել ձեզ:

Այն կարող է հանգեցնել ալերգիայի, մաշկային այլ խնդիրների, ասթմայի, երմատիտի: Որքան էլ հաճախակի փոխեք ձեր անկողինը դրանում միևնույնն է առկա են լինում փոշիներ, միկրոբներ և փոշու տզեր:

Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով, ցանկացած մարդու անկողնում, գիշերային քնից հետո, շուրջ մեկուկես միլիոն փոշու տզեր կան: Անկողինն անմիջապես արթնանալուց հետո հարդարելու դեպքում դրանց քանակն էլ ավելի շատ կլինի, պնդում են բժիշկները:

Բանն այն է, որ այդ միկրոօրգանիզմների բազմացման համար իդեալական միջավայր են ջերմ և խոնավ պայմանները, մասնավորապես, այդպիսին է անկողինը քնից հետո: Մարդու մարմինը մշտապես խոնավություն է արտազատում մաշկի ծակոտիների և շնչառության միջոցով, հատկապես տաք եղանակին՝ վերմակով փաթաթված վիճակում:

Բժիշկները նշել են, որ արթնանալուց հետո պետք է պատուհանները բացել և օդափոխել անկողինն ու սենյակը: Նվազագույնը 10 րոպե հետո նոր կարելի է հարդարել անկողինը: Իսկ եթե արև կա, ապա ավելի լավ է մոտովորապես 20 րոպե այն թողնել արևի ճառագայթների ներքո:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here