Անուշ Սահակյանը Թուրքիայում Հայաստանն է ներկայացրել

0
317

Miss 7 Continents մրցույթում, որը կայացել է Թուրքիայում մայսիսի  13-ին Հայաստանը ունեցել է իր ներկայացուցիչը։ Հայաստանից Թուրքիա էր մեկնել գեղեցկուհի 27-ամյա Անուշ Սահակյանը։ Նա մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը և արժանացել «լավագույն կազմվածք» տիտղոսին։

Վերադառնալով հայրենիք Անուշը պատմել է իր տպավորությունների մասին։

Նա նշել է , որ իրեն անապահով զգալու որևէ մտավախություն չի ունեցել․ քանի որ մի քանի տարի առաջ ևս մեկնել է Թուրքիա և մասնակցել նմանատիպ մրցույթի ու ամեն ինչ կարգին է եղել։ Անուշի մոտ որևէ դժվարություն չի առաջացել, իսկ մասնակից երկրների աղջիկների հետ եղել են լավ հարաբերությունների մեջ։

Անուշը մոդելնգով զբաղվում է 18 տարեկանից, իսկ մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ Աշոտ Խաչատրանից:27-ամյա Անուշը մասնագիտություն է ստացել տուրիզմի ոլորտում՝ անգլերեն լեզվի մասնագետ է, այժմ աշխատում է նաեւ նորաձեւության ասպարեզում: Անուշը ստեղծել է իր սեփական բիզնեսը՝ նկարում է հագուստի վրա:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here