Մեսին ստացել է բարձրագույն պարգև

0
158

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է Կատալոնիայի բարձրագույն պարգևներից մեկը՝ Սան Ժորդիի խաչը, այս մասին հայտնում են կատալոնական ակումբի մամուլի ծառայությունից։

Մեսին «Բարսելոնայի» պատմության մեջ դ երկրորդ խաղացողն է, ով արժանացավ նման պատվի։ Առաջինը եղել է թիմի նախկին խաղացող եւ մարզիչ, հոլանդացի` Յոհան Կրոյֆը։

«Հպարտ եմ այս ճանաչման համար եւ շատ բարձր եմ գնահատում այն նշանակությունը, որն ունի այս պարգեւը կատալոնական հասարակությունում»,- գրել է Մեսին Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար պարգեւատրությունից։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 48 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here