Սրբուկը Եվրոտեսիլի մասին

0
816

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն անդրադարձել է եզրափակչում չհայտնվելու հանգամանքին։

Երիտասարդ երգչուհին Instagram-ի էջում լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այս ընթացքում իր կողքին էին և հավատում էին իրեն։

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել… Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,- գրել է Սրբուկը։

Մեկնաբանություններում շատ հետեւևդներ իրենց աջակցությունն են հայտնել երգչուհուն ու շնորհակալություն հայտնել երկիրը պատվով ներկայացնելու համար։ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաերզափակիչը տեղի է ունեցել երեկ՝ Թել Ավիվում։ Սրբուկը երաժշտական մրցույթին ներկայացրել է «Walking out» երգը։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here