Կյանքում լինում են պահեր, երբ հարկավոր է լռել. ահա դրանք

0
448

Կյանքում միշտ էլ լինում են անհարմար ու ոչ այդքան հաճելի պահեր, սակայն այդ պահերի խոսելով ինչ-ր բան մենք ավելի ենք բարդացնում իրավիճակը: Այսպիսով կարելի է ենթադրել, որ կյանքում կան պահեր, ավելի լավ է լռել:

Լռել հարկավոր է, երբ դուք չունեք համապատասխան փաստարկներ: երբ մարդիկ վիճում են այս կամ այն իրադրության շուրջ ու դուք համաձայն չեք այդ ամենի հետ, սակայն չունեք մի այնպիսի փաստարկ, որը կապացուցի ձեր ճշմարտացիությունը, ապա ավելի լավ է լռել:

Ճիշտ պահին լեզուն ատամների հետևում պահելը կօգնի ձեզ փրկվել այնպիսի իրավիճակից, որտեղ դուք չեք շտապի ու չեք վիրավորի ինչ որ մեկին: Շատ հաճախ մարդիկ պահի ազդեցության տակ բարկանում են ու անգիտակցաբար վիրավորում դիմացինին, որից հետո թոշմանում են և որպեսզի խուսափեք այսպիսի դեպքերից ուղակի լռեք:

Էթիկայի կանոններից ելնելով չի կարելի խոսել ու մեջ ընկնել այն պահերին, երբ խոսելու ձեր հերթը չէ, սա շատ վատ է դիտարկվում, տպավորություն է, թե դուք ստիպողաբար եք ձեր խոսքը լսելի դարձնում:

Լռել կարելի է նաև այն ժամանակ, երբ ձեզ ծարում են կամ ծիծաղում ձեր վրա: Սա բնավ չի նշանակում, որ դուք ընդունում կամ կուլ եք տալիս նրանց ասածները, սա ավելիի մասին է խոսում. այս կերպ դուք ցույց եք տալիս ձեր մակարդակը և դաստիարակության չափանիշները, որւ նրանցից բարձր կլինի այս դեպքում:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here