Այս պանիրը արժի 16000 դոլար. ահա թե ինչպիսինն է այն

0
392

Կապույտ պանրի տեսակները ոչ միանշանակ համբավ ունեն. մարդկանց մի մասը տանել չի կարողանում սուր համուհոտով բորբոսնած պանիրը, մինչդեռ մյուսներն այն դելիկատես են համարում:

Այնուհանդերձ՝ կապույտ պանրի տեսակները մեծ պահանջարկ ունեն աշխարհում. ասվածի ապացույցն Իսպանիայում կայացած աճուրդն է, որի շրջանակում վաճառվել է կապույտ պանրի ամենաթանկ տեսակը:

Պանիրը 3-6 ամիս մնում է քարանձավներում, որտեղ այն մանրակրկիտ մշակվում է:

Աճուրդի ընթացքում 2,6 կգ քաշով պանիրը վաճառվել է 16 223 դոլարով: Արդյունքը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Աճուրդը տևել է ավելի քան երկու ժամ: Մեկ տասնյակից ավելի ռեստորան պայքարել է կաթնամթերքը գնելու իրավունքի համար:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here