Որ դիրքն է ավելի հարմար քնելու համար

0
265

Քունը շատ կարևոր նախապայման է մարդու առողջության հարցում: Ոչ լիարժեք քունը կարող է մի շարք հիվանդությունների և խնդիրների պատճառ դառնալ: Պետք է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին և չանտեսել քունը այլ գործերի պատճառով: Սակայն բացի ճիշտ և լիարժեք քնից, պետք է նաև ուշադրություն դարձնել քնելու դիրքին, սենյակի ջերմաստիճանին, տրամադրությանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս քնել միայն լավ մտքերով, այսինքն քնելուց առաջ հարկավոր է մտածել միայն դրականի մասին: Կարելի է մինչ պառկելը որևէ հետաքրքիր գիրք կարդալ, կամ ֆիլմ նայել, բայց ոչ սարսափ կամ ծանր հոգեբանական  ժանրի :

Եթե դուք ամուսնացած եք, ապա խորհուրդ չի տրվում քնել, եթե միմյանց հետ վիճել եք, հարկավոր է պառկելուց առաջ լուծել բոլոր կոնֆլիկտները և դրական տրամադրված պառկել քնելու: Թվում է թե այս նախապայմանը կապ չունի հանգիստ քնի հետ, սակայն այն հոգեբանորեն կանհանգստացնի ձեզ և դուք չեք կարողանա լիարժեք քուն մտնել:

Շատ կարևոր է նաև սենյակի մաքրությունը, մինչ քնելը մաքրեք սենյակը փոշուց, օդափոխեք այն: Այս բոլոր նախապայմանները կատարելով` դուք կունենաք առողջ և լիարժեք քուն:

 

 

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here