Հրաժարվեք հին կարտոֆիլից

0
354

Հայերը շատ են սիրում կարտոֆիլ օգտագործել, հաճախ այն համարում են երկրորդ հաց։ Սակայն կարտոֆիլը բացի իր օգտագար հատկություններից նաև կարող է վնասակար լինել ձեր առողջության ու կյանքի համար։ Շատերը գիտեն, որ կարտոֆիլը հարկավոր է մութ վայրում պահել, որպեսզի այն չկանաչի, այլապես նրանում կսկսվի արտադրվել թույն, որը քաղցկեղածին է։

Այդ նյութը՝ սոլանինն է։ Ավստրիացի գիտնականների հավաստմամբ, մահաբեր է սոլանինի այնպիսի խտությունը, երբ 100 գրամ կարտոֆիլի մեջ լինում է 40 միլիգրամ սոլանին:

Աշնանը հողից հանած 100 գրամ կարտոֆիլի մեջ առկա է 10 միլիգրամ սոլանին, իսսկ գարնանը այդ թիվը միայն աճում է: Այնպես որ կարտոֆիլի ճիշտ պահպանման միակ ձևը՝ լույսից հեռու պահելն է: Եվ այսպես, եթե հաջորդ անգամ կանաչած կարտոֆիլ տեսնեք, խղճացեք թե՛ ձեզ, թե՛ ձեր մտերիմներին ու դեն նետեք այդ կարտոֆիլը:

Միևնույն ժամանակ չի կարելի օգտագործել սառչած կարտոֆիլը, քանի որ այն ևս վտանգավոր է առողջության համար։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here