Մի քանի պատճառ սննդակարգում դդմիկ օգտագործելու համար

0
398

Դդմիկը համարվում է դիետիկ և ունի առողջարար մի շարք հատկություններ: Սկսեն նրանից, որ եթե վախենում եք հավաքել ավելորդ կալորիաներ, ապա դդմիկը հենց ձեզ համար է, քանի որ այն չնչին քանակությամբ կալորիաներ է պարունակում, սակայն շատ արագ հագեցնում է քաղցը: Այս կերպ դուք կպահպանեք ձեր կազմվածքը, կստանաք օրգանիզմի համար կարևոր վիտամիններ և քաղցած չեք մնա:

Դդմիկը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, վիտամին A, B և C: Այսինքն այն կբարելավի ձեր իմունիտետը, տեսողությունը, սրտի աշխատանքը:

Դդմիկը օգտակար է նաեւ հում վիճակում։ Թույլատրվում է հում դդմիկի միջուկն ուտել շիլայատիպ սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ, օրը 2-3 անգամ։ Բուժման ժամկետը՝ 1,5-2 ամիս։ Հում վիճակում օգտագործելիս դդմիկը պետք է մատղաշ լինի եւ նուրբ կանաչ փափկություն ունենա։ Դդմիկով կերակրատեսակները օգտակար են հեպատիտով հիվանդներին, խոլեցիստիտով, լեղաքարային հիվանդությունների, քրոնիկ փորկապության, հիպերտոնիայի դեպքում։

Դդմիկն այն մթերքներից է,որը կարելի է ուտել ամեն օր՝ հում, կիսահում, եփած վիճակում: Դդմիկը նաև իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ:

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here