Ինչու՞ չեն ամուսնանում մայիսին

0
222

Զույգերը պլանավորում են ամուսնությունը որոշ ժամանակ շուտ ու ընտրում հարմար օրն, սակայն երբ ընտրությունը ընկնում է մայիս ամիսին, ապա մեծերը արգելում են ամուսնանալ այդ ամսին՝ պատճառաբանելով այդ ամսի ամուսնությունները դժբախտ են լինում։ Սակայն ինչ կապ ունի այդ սովորական ամիսը, մի՞թե այն ավելի նպատակահարմար չէր լինի, քանի որ հաղթանակների ու գարնանային տաք ամիս է։

Կան սակավաթիվ զույգեր, որոնք անտեսելով սնահավատությունը ամուսնացել են այս ամսին ու ապրում են երջանիկ կյանքով։ Հայ առաքելական եկեղեցին որևէ արգելք չունի մայիս ամսին կատարվող ամուսնությունների հետ կապված՝ սա զուտ սնահավատություն է և հասարակության կարծրատիպը։

Հնում մարդիկ մայիս ամսին հարսանիքներ չեն արել, քանի որ դրան նախորդել է պահոց ու Սուրբ Զատիկի շրջանը և մարդիկ մեծ շուքով տոնելով Զատիկը, այլևս պահուստ ու կարողություն չեն ունեցել։

Որքան էլ որ հասարակությունը պնդի, թե մայիսը անհաջողակ ամիս է ամուսնության համար, միևնույն է, որևէ հիմնավոր բացատրություն չկա և եթե դուք վստահ եք ձեր ընտրության հարցում, ապա կարիք չկա հետաձգելու ու ականջալուր լինելու սնահավատություններին։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here