Իդեալական խմորեղեն պատրաստելու գաղտնիքները

0
190

Ձեզ ենք ներկայացնում, այնպիսի հնարքներ, որոնց շնորհիվ դուք կպատրաստեք իդեալական խմորեղեններ ու կզարմացնեք Ձեր հյուրերին։

Առաջին և կարևոր նախապայմաններից մեկը խոհանոցային կշեռքի օգտագործումն է։ Իհարկե սա այն դեպքում, երբ դուք սկսնակ եք պատրաստելու հարցում։ Առավել փորձառուները ճշտությամբ օգտագործում են աչքաչափը, սակայն որպեսզի ամեն ինչ ճիշտ չափաբաժնով լինի՝ օգտագործեք կշեռքը։

Որոշ մթերքներ, որոնք օգտագործվում են խմորեղենների մեջ, պետք է նախօրոք հանել սառնարանից, քանի որ դրանք պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։ Շատերը հենց նույն պահին են հանում մթերքները ու օգտագործում, սակայն այդպես սխալ է։ Սա հատկապես վերաբերում է կարագին, կարագը պետք է փափուկ լինի, եթե այն սառած է, ապա կտրատեք մասերի և թողեք որպեսզի հալչի։

Շաքարավազ օգտագործելիս ուշադիր եղեք, այն ոչ շատ պետք է լինի, ոչ՝ քիչ։ Եթե սահմանվածից շատ օգտագործեք, ապա խմորը կստանա մուգ գույն, իսկ եթե՝ քիչ, ապա այն կբարդացնի խմորի լավ եփման գործընթացը։ Կարագը և շաքարավազը պետք է լավ հարել միասին, որպեսի ստացվի թեթև օդային զանգված։

Բոլոր չոր բաղադրիչների վրա վերջում ավելացրեք մի պուտ աղ, այն յուրօրինակ համ կտա ձեր թխվածքին։ Իսկ մինչ թխվածքը ջեռքց ուղարկելը, անպայման այն նախօրոք տաքացրեք։

 

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here