Ինչու՞ չի կարելի երեխաների մազերը կտրել մինչ 1 տարեկանը

0
316

Հղիների և նորածին երեխա ունեցողների հետ կապված շատ հավատալիքներ կան, անընդհատ ասում են այս կամ այն բանը չի կարելի անել։ Եվ այդ «չի կարելիներից» մեկն էլ վերաբերում երեխայի մազերի կտրելուն, ասում են որ մինչ 1 տարեկանը չի կարելի կտրել։

Հնում մեծերը մտածում էին, որ մազերը կապող միջոց է մարմնի և երկնքի միջև։ Եվ եթե երեխայի մազերը կտրում էին, ապա այդ կապը վերանում էր։ Բացի այս պնդումից կային նաև այլ բացատրություններ․ օրինակ եթե մայրը կտրում էր աղջիկ երեխայի մազերը, ապա նա գողանում էր իր երեխայի երջանկությունը։ Չէր կարելի, որ երեխան ինքն իր մազերը կտրեր, այս կերպ կլիներ որ երեխան ինքն իրեն էներգետիկայից է զրկում։

Այս պնդումները միահյուսվելով եկել հասել են մեր օրեր և մեծերը հաճախ առանց բացատրության պնդում են, որ չի կարելի անել ու վերջ։ Շատերն էլ հենց մտածում են, որ կտրելով երեխայի մազերը, կտրում եք նրա կապը, էներգիան։ Հնում  նաև կատեգորիկ արգելվում էր մազերը ընդհանրապես կտրել կիրակի օրերին, սա նշանակում էր կտրել հաջողության թևերը։

Поделиться:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here